Գյումրու տնակներում պատսպարված ընտանիքները ջերմության կարիք ունեն. «Շիրակ կենտրոն». ֆոտոշարք
[url=http://shirakcentre.org/hy/news/21130-01-02-2015]«Շիրակ կենտրոնը»[/url] Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, շարունակում է վառելափայտ բաժանել:
երեկ «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության կողմից տրամադրված վառելափայտը՝ երկու կազմակերպություների համատեղ ուժերով բաժանվեց քաղաքով մեկ սփռված տնակային ավանների մանկահասակ երեխաներ ունեցող տասնյակ ընտանիքների:
Ցանկացողները կարող են աջակցել «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկին: