The Washington Post-ը՝ Նեմցովի սպանության մասին
Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությանն է անդրադարձել The Washington Post-ը՝ գրելով, որ սպանությունը Ռուսաստանի համար հերթական «սեւ կետն» է:
«Նեմցովն այն քաղաքական գործիչն էր, որ երբեք չեր թողնում այն երազանքը, որ Ռուսաստանը մի օր դիկտատուրայից կանցնի լիբերալ դեմոկրատիայի: Նա շարունակում էր ելույթներ կազմակերպել Պուտինի ռեժիմի դեմ այն դեպքում, երբ մյուս ընդդիմադիրները փախչում էին երկրից կամ պարզապես լռում: Նեմցովի սպանությունը սարսափելի հարված է մարդու իրավունքների համար պայքարին եւ ուղերձն այն ճանապարհի, որը բռնել է Ռուսաստանը»,-ասվում է պարբերականի հրապարակման մեջ: