211652_close_icon
views-count1247 դիտում article-date 15:56 03-03-2015

Ամառանոցից կատարված գողությունը բացահայտվեց

Հունվարի 6-ին Երևանի մի բնակչից ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արագյուղ գյուղի իր ամառանոցից կատարվել է գողություն: Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում էր տվել, որ մուտքի դռան մոտ գտնվող քարի տակից վերցրած բանալիով դուռը բացելով՝ ամառանոցից գողացել են 4 շաղափ, էլեկտրական 2 սղոց և գազի կաթսա` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Երևան քաղաքի տարբեր վայրերից բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Հայկազ Պ.-ն, 1988 թ. ծնված Արայիկ Հ.-ն և 1986 թ. ծնված Հարություն Տ.-ն: Նրանք խոստովանել են, որ նշված առանձնատան մուտքի դուռը բանալիով բացելով՝ գողացել են տարբեր տեսակի գործիքներ: Բերման ենթարկվածները ներկայացվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային Նաիրիի քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր