Այսօր մեծագույն երաժիշտ, երգիչ, ճարտարապետ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է. տեսանյութ
Այսօր ճարտարապետ, երգիչ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է: Դեռևս դպրոցական տարիներին նա գրել է «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը», «Ծերունի»՝ բոլորի կողմից հետագայում սիրված ու ճանաչված երգերը։
1967թ. ստեղծել է «Առաքյալներ» ռոք խումբը: Նրա «Ռեքվիեմ»-ը` ի հիշատակ Եղեռնի զոհերի, առաջին անգամ կատարվել է 1975թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում: 1989թ. տեղափոխվել է Բոստոն: 17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո նա կնոջ հետ վերադարձել է հայրենիք:
Վերադարձին հաջորդած համերգաշարը մեծագույն իրադարձություն էր Մեսչյանի արվեստի բազմաթիվ սիրահարների համար, ում բախտ վիճակվեց կրկին տեսնել նախկին առաքյալին բեմում։
1996թ-ին, վերադարձից հետո, կարճ ժամկետով ստանձնել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ 2011թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: