Հասան Ռոհանին Լոզանի պայմանավորվածությունն անվանել է "երկրի պատմության նոր էջ"
Իրանի բնակիչները տոնում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում ստորագրված շրջանակային համաձայնագիրը, որը ենթադրում է միջուկային ծրագրի կրճատման դիմաց պատժամիջոցների դադարեցում:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պայմանավորվածությունն անվանել է “երկրի պատմության նոր էջ”, մինչդեռ Իսրայելում այն որակել են “պատմական սխալ”:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը սպառնում է Իսրայելի գոյությանը և կարող է միջուկային սպառազինության մրցավազք հրահրել Մերձավոր Արևելքում: