211652_close_icon
views-count1503 դիտում article-date 16:24 04-04-2015

ԵԱՀԿ մարդու իրավունքների հարցերով բյուրոյի ղեկավարը կմեկնի Ադրբեջան

ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյի ղեկավար Մայքլ Լինքը ապրիլի 8-ին երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան: Ադրբեջանական haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Լինքը այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ է անցկացնելու այդ երկրի պաշտոնական դեմքերի հետ, որոնց ժամանակ քննարկելու է մարդու իրավունքների ոլորտում ԵԱՀԿ-Ադրբեջան համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր