Արմավիրի մշակույթի տանը ոգեկոչել են ցեղասպանության զոհերի հիշատակը
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանի ղեկավարությամբ Արմավիրի մշակույթի տանը համալսարանի ժողովրդական գործիքների նվագախումբը հանդես եկավ «Կանք ու կլինենք» խորագիրը կրող համերգային ծրագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգը նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Արմավիրի մարզային հանձնաժողովը:
Համերգի ընթացքում հնչեցին Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի և Արա Գևորգյանի ստեղծագործությունները: