ԱՄՆ ռազմական տեսուչները Ուկրաինա կժամանեն ապրիլի 20-ին
Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի փոխղեկավար Վալերի Չալին հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմական տեսուչները Ուկրաինա կժամանեն ապրիլի 20-ին:
Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը` մեջբերելով Չալիի խոսքերը. «Ապրիլի 20-ին Ուկրաինա կժամանի ամերիկյան տեսուչների ստորաբաժանումը` Լվովի մարզի Յավորովյան պոլիգոնում ուկրաինացի զինվորականներին նախապատրաստելու համար», - ասել է Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի փոխղեկավարը:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում բավարարված են ԱՄՆ հետ համագործակցության զարգացման ներկա աստիճանով, թեև կցանկանային ավելին: