211652_close_icon
views-count2006 դիտում article-date 19:59 04-04-2015

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերն այսօր իր 50-ամյակն է նշում

Մեծն Չարլզ Չապլինի և Շերլոք Հոլմսի մարմնավորումներով համաշխարհային հռչակի հասած Հոլիվուդի ամենաինքնատիպ դերասաններից մեկը՝ Ռոբերտ Դաունի-կրտսերն այսօր նշում է իր 50-րդ հոբելյանը: Ինչպես հայտնում է Ria.ru-ն, արդեն երկու անգամ «Օսկարի» առաջադրված դերասանը ծնվել է 1965 թ. ապրիլի 4-ին Նյու Յորքի Մանհեթենում, անվանի գրող, ռեժիսոր և սցենարիստ Ռոբերտ Դաունիի և դերասանուհի Էնսի Դաունիի ընտանիքում: Ռոբերտ Դաունի-կրտսերը կինոյում հայտնվել է արդեն 5 տարեկան հասակում՝ 1970-ին, հոր նկարահանած «Pound» ֆիլմում, իսկ մինչ օրս նրա դերակատարմամբ ֆիլմերից որպես լավագույններ` կայքն առանձնացնում է Ռոբերտ Օլթմենի «Կարճ մոնտաժ»-ը, Ջորջ Քլունիի «Բարի գիշեր և հաջողություն»-ը, Բեն Սթիլերի «Անհաջողության զինվորները»:

Նմանատիպ նյութեր