Պատգամավորական համարանիշներով Toyota Land Cruiser-ի վարորդը օրինախախտման հեղինակ. գուցե նա իրեն համարում է անպարտելի՞. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կան Ազգային ժողովի պատգամավորներ, ովքեր օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից ամպագոռգոռ հայտարարում են, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, մինչդեռ հենց իրենք են շատ դեպքերում խախտում օրենքները:
Վերջին ժամանակներս ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ անգամներ վարչական պատասխանատվության է ենթարկել օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ովքեր չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները:
Այսօր՝ ապրիլի 4-ին, Սարի Թաղի նորակառույց ճանապարհին Toyota Land Cruiser մակնիշի 083 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել էր հանդիպակաց երթևեկելի գոտում, ինչը վթարային իրավիճակ էր ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված համարանիշները հաշվառված է Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի անվամբ:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և օրինախախտ վարորդը վարչական պատասխանատվության կենթարկվի ու հետագայում էլ նման արարք թույլ չի տա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի