211652_close_icon
views-count2866 դիտում article-date 21:33 04-04-2015

«Ֆորսաժ 7» ֆիլմի նախնական ցուցադրությունները 15.8 մլն դոլարի եկամուտ են բերել

Ինչպես տեղեկացնում է «americaru.com»-ը՝ հղում անելով «Deadline»-ին, ամերիկյան նոր բլոքբասթերի՝ «Ֆորսաժ 7» ֆիլմի նախնական ցուցադրությունները ֆիլմը ստեղծած «Universal Pictures» կինոընկերությանը 15.8 մլն դոլարի եկամուտ են բերել: Մինչ այժմ ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 3000 կինոթատրոններում: Նշվում է, որ միայն 2.2 մլն դոլարի շահույթ են բերել «Imax» կինոթատրոններում տեղի ունցած ցուցադրությունները: Ընդ որում` այս ցուցանիշը «Imax»-ի համար երրորդն է 174 մլն դոլար ֆոնդով «Երկաթե մարդը 3» (2013) և 160 մլն դոլար ընդհանուր ֆոնդով «Սև ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմերից հետո:

Նմանատիպ նյութեր