Օբաման առաջարկել է Ալյասկայի տարածքն արգելոցի վերածել
ԱՄՆ Ալյասկան նահանգի բացառիկ բնությունը պահպանելու նպատակով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ալյասկայի տարածքն արգելոցի վերածել:
Ինչպես հայտնում է «bbc.co.uk»-ը, Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղղված նամակում ԱՄՆ նախագահը նշել է, որ եթե կոնգրեսն Ալյասկան դարձնի արգելոց, հորատման և օգտակար հանածոների արդյունահանման ցանկացած աշխատանք կարգելվի այնտեղ, իսկ նահանգը հայտնի է իր հարուստ ընդերքով։ Այլապես, ըստ ԱՄՆ նախագահի, Ալյասկայում գտնվող կենդանական և բուսական աշխարհի որոշ տեսակներ կմնան ոչնչացման սպառնալիքի տակ։