Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը զոհվել է ավտովթարից
Բռնցքամարտի Համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Էնդրյու Լյուիսը 44 տարեկան հասակում զոհվել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի արդյունքում: Դեպքը տեղի է ունեցել Հարավային Ամերիկյանի հյուսիս-արեւելքում գտնվող Գայանա պետությունում:
Մարզիկը Գայանայի մայրաքաղաք Ջորջթաունի մոտ հեծանիվ վարելիս բախվել է ավտոմեքենային: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
«Վեցգլխանի» մականունով Էնդրյու Լյուիսը Գայանայի առաջին բռնցքամարտիկն էր, որը 2001թ. հռչակվեց աշխարհի չեմպիոն՝ հաղթելով ամերիկացի Ջեյմս Փեյջին: Նրա հաղթանակի օրը երկրում հայտարարվել է ազգային տոն:
Մեկ տարի անց Լյուիսը կորցրել է տիտղոսը եւ վերադառնալով հայրենիք, խոշոր մրցաշարերի այլեւս չի մասնակցել: