Դիեգո Մարադոնա. Բլատերի պատճառով ՖԻՖԱ-ում խայտառակ վիճակ է տիրում
Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից առաջ քննադատել է կազմակերպության ներկայիս նախագահ Յոզեֆ Բլատերին:
«Ֆուտբոլային ողջ աշխարհը գիտի, որ այժմ ՖԻՖԱ-ում անարխիա է տիրում եւ դրա մեղավորը Յոզեֆ Բլատերն է, որը միանձնյա է բոլոր հարցերը որոշում, բայց դրանցից բան չի հասկանում:Մեզ փոփոխություններ են անհրաժեշտ:
Նույնիսկ Բլատերի որոշ գործընկերներն են դա հասկանում եւ նրան խորհուրդ տալիս հեռանալ: Նա ֆուտբոլին մեծ վնաս է հասցրել, ժամանակն է, որ նա մի կողմ քաշվի եւ ճանապարհ տա այն մարդկանց, ովքեր եռանդ ունեն եւ ի վիճակի են ամեն ինչ կարգավորել: Պարզ է, որ նա վախենում է դրանից, վախենում է կորցնել փող աշխատելու հնարավորությունը:
Իմ կողմից ամեն ինչ կանեմ, որպեսզի ՖԻՖԱ-ի նոր նախագահ դառնա արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը», հայտարարել է Մարադոնան:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները կկայանան մայիսի 29-ին՝ Ցյուրիխում: