«Microsoft Office 2016»-ի նախնական հանրային տարբերակը հասանելի է ներբեռնման համար
Այսուհետ բոլոր ցանկացողները կարող են ներբեռնել «Microsoft Office 2016»-ի փորձնական տարբերակը, իսկ «Office 365»-ի բաժանորդների համար հասանելի է ծրագրի լիարժեք տարբերակը: Ինչպես տեղեկացնում է «infox.ru»-ն, «Microsoft Office 2016»-ի նախնական հանրային տարբերակը հասանելի է ներբեռնման համար:
Նախկինում «Microsoft Office»-ի նոր փաթեթը հասանելի էր միայն IT մասնագետներին և ծրագրավորողներին:
Օգտատերերը, ովքեր տեղադրել են «Microsoft Office 2016» ծրագիրը, «Outlook» ծրագրի հասանելիություն կունենան «OneDrive»-ում, ինչպես նաև՝ հասանելիություն փաստաթղթերի առցանց փոփոխման և այլ թարմացումներին: