Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթեց 11-մետրանոցներով
Այսօր Ալբանիայում ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երրորդ տուրում հանդիպել են Հայաստանի և Մոնտենեգրոյի մինչև 17 տարեկանների հավաքականները:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: 11-մետրանոց հարվածներով հաջողությունն ուղեկցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին: Մեր թիմը հաղթել է 4:2 հաշվով: