211652_close_icon
views-count3256 դիտում article-date 20:44 05-05-2015

Օզբիլիզի ու Մովսիսյանի համար ամեն ինչ կարող է տխուր ավարտվել. «Футбол» պարբերական

Ռուսական «Футбол» շաբաթաթերթը՝ անդրադառնալով Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող երկու հայ ֆուտբոլիստների՝ Արազ Օզբիլիզի եւ Յուրա Մովսիսյանի շուրջ ստեղծված իրավիճակին, նշել է, որ նրանց ապագան ակումբում բավական մշուշոտ է: «Յակինի («Սպարտակի» գլխավոր մարզչի,- խմբ.) դեմ Արազ Օզբիլիզի հրապարակային բողոքը, որում ֆուտբոլիստը արծարծեց հայ-թուրքական ազգային հակամարտության թեման, տարօրինակ քայլ էր: Դժվար թե խաղացողը (եթե նրան նույնիսկ երկրորդ թիմ են տեղափոխել) գլխավոր մարզչին այդպես քննադատեր, եթե վերեւից աջակցություն չունենար: Սակայն այժմ Օզբիլիզի եւ նրա հայրենակից Յուրա Մովսիսյանի համար ամեն ինչ կարող է տխուր ավարտվել. ըստ տարբեր տեղեկությունների, երկուսին էլ «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը սպառնացել է տրանսֆերի հանել: Մինչդեռ համարվում էր, որ Հայաստանի հավաքականի այս երկու առաջատար խաղացողներին «Սպարտակ» էր հրավիրել ակումբի բաժնետերերից մեկը՝ Ջեվան Չելոյանցը: Նշենք, որ օրերս Օզբիլիսը խիստ քննադատության էր ենթարկել «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, սակայն հետագայում հայտարարել էր, որ իր խոսքերի մի մասը ճիշտ չեն ներկայացրել:

Նմանատիպ նյութեր