211652_close_icon
views-count1305 դիտում article-date 14:25 06-06-2015

Նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 112-ամյակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 112-ամյակի առիթով, Կոմիտասի անվան պանթեոնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը ծաղկեպսակ է դրել մեծ երաժշտահանի շիրիմին։ Աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել նաև բազմաթիվ արվեստագետներ ու երաժշտասերներ, այդ թվում Արամ Խաչատրյանի թոռնուհի Օլգա Կուզինան:

Նմանատիպ նյութեր