EUROMAG-ի վարկածով շաբաթվա մարդ է ճանաչվել Լատվիայի նորընտիր նախագահը
Անցնող շաբաթվա մարդ, ըստ EUROMAG ամսագրի վարկածի, դարձել է Լատվիայի նախկին պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսը, ով օրերս ընտրությունների հինգերորդ փուլում ընտրվեց երկրի նախագահ:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, ծագումով կիսով չափ ռուս է (մոր կողմից), խորհրդային Պսկովի մարզում ծնված Վեյոնիսը պաշտոնը ստանձնեց հունիսի 8-ին` հանդիսավոր երդում տալով սեյմի նիստին:
Նա արդեն հայտարարել է, որ պլանավորում է հասնել Լատվիայում նախագահի դերի զգալի փոփոխման: Վեյոնիսը նաև սոցիալական արդարության ամենաակտիվ ջատագով է: