Չեմպիոնների լիգա. Այսօր «Փյունիկը» կհյուրընկալվի «Ֆոլգորեին» . ֆոտոշարք
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխանը խաղում այսօր կհուրընկալվի Սան-Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»:
Հանդիպումը տեղի կունենա Սերրավալե քաղաքի «Սան-Մարինո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:
Երեկ ուշ երեկոյան «Փյունիկը» նախախաղային մարզում անցկացրեց «Սան-Մարինո» մարզադաշտում: Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 2:1 հաշվով:
Հանդիպումը օրվա գլխավոր իրադարձությունն է Սան Մարինոյում, ինչը արտացոլվել է այդ երկրի Lo Sportivo պարբերականի շապիկին: