Իբրահիմովիչը ՊՍԺ-ից կարող է տեղափոխվել «Ռեալ»
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբիահիմովիչը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»:
Անցած հանգստյան օրերին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերես հանդիպել է ՊՍԺ-ի ներկայացուցիչ Մոհամադ բին Համադ Ալ-Տանիի հետ և հետաքրքրվել շվեդ հարձակվողով:
Բացառված չէ, որ Իբրահիմովիչը հաջորդ մրցաշրջանում հեռանա ՊՍԺ-ից, քանի որ չի ընդունել իրենց առաջարկված նոր պայմանագիրը: Փարիզյան ակումբի ղեկավարությունը մտածում է արդեն այս մրցաշրջանից առաջ վաճառել ֆուտբոլիստին:
«Ռեալը» պատրաստ է Իբրահիմովիչի աշխատավարձը բարձրացնել մինչև տարեկան 12 միլիոն եվրո, իսկ նրա տրանսֆերի համար ՊՍԺ-ին վճարել 6 միլիոն եվրո: