Արդա Թուրան. Մեսին ինձ առաջարկել է 10 համարի մարզաշապիկը, եթե ցանկանամ
Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը, որն ամռանը տեղափոխվեց «Բարսելոնա», ասել է, որ Լիոնել Մեսին իրեն առաջարկել է վերցնել 10 համարի մարզաշապիկը:
«Երբ ես սկսեցի խաղալ Թուրքիայի հավաքականում, վերցրել էի 14 համարի մարզաշապիկը, քանի որ հայրը Յոհան Կրոյֆի մեծ երկրպագու էր: Իսկ «Ատլետիկոյում» ես հանդես էի գալիս 10 համարի ներքո:
Մեսին ասաց, որ 10 համարի մարզաշապիկը նաև «Բարսելոնայում» կարող է իմը լինել, եթե միայն ես դա ցանկանամ», ասել է Թուրանը: