Զիմբաբվեի հայտնի առյուծին սպանած ատամնաբույժին «մարդասպան» են անվանել
Ամերիկացի ատամնաբույժ Ուոլտեր Պալմերը, որը սկանդալային համբավ ունի՝ Զիմբաբվեում Սեսիլ անունով հայտնի առյուծին սպանելուց հետո, տեւական դադարից հետո վերադարձել է աշխատանքի:
Ատամնաբուժարանի մուտքի մոտ հավաքվածները նրան դիմավորել են «մարդասպան» եւ «հեռացիր քաղաքից» վանկարկումներով:
Մինչ աշխատանքի վերադառնալը Պալմերը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/07/64156/]հայտարարել էր[/url], որ «ոչ մի վատ բան չի արել» եւ չի իմացել, թե ինչ մեծ նշանակություն ունի Սեսիլը Զիմբաբվեի համար: