«Լիվերպուլը» Կլոպի թևավոր դարձած խոսքով մարզաշապիկ է թողարկել
«Լիվերպուլը» սկսել է մարզաշապիկներ վաճառել, որտեղ արտատպված են թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերը:
Մարզաշապիկի վրա պատկերված են գլխարկ և ակնոցներ, ինչպես նաև Կլոպի խոսքը, որ ինքը «նորմալ» մարզիչ է:
Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Կլոպին հարցրեցին. «Երբ Մոուրինյոն Անգլիա եկավ, նա իրեն անվանեց Special One (Առանձնահատուկ): Ինչպե՞ս դուք ձեզ կբնութագրեիք»:
Գերմանացի մասնագետը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում ինձ բնութագրել: Մի՞թե այս դահլիճում կա մեկը, որը մտածում է, թե ես հրաշագործ եմ: Ոչ, ես նորմալ տղա եմ: Նորմալ: I’m the normal one»: