Լիոնել Մեսի. Դիբալային մեծ ապագա է սպասվում
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ընդգծել է «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի առաջընթացը:
«Պաուլոն հրաշալի ֆուտբոլիստ է, նրան պայծառ ապագա է սպասվում: Մոտակա տարիներին նրա մասին, անկասկած, շատ են խոսելու»:
Նշենք, որ այս մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 9 հանդիպումներում 4 գոլի հեղինակ է դարձել: