211652_close_icon
views-count4390 դիտում article-date 21:30 10-10-2015

Գլխավոր դատախազությունը պատրաստվում է ուսումնասիրել Լևոն Զուրաբյանի հայտարարությունը

Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի արած հայտարարության հետքերով Հայաստանի Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ կկատարի ու համապատասխան իրավական ընթացք կտրվի: Այդ մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից: Նշենք, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր. «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների շատ նեղ շրջանակ կա. ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին»: Զուրաբյանը նաև ասել էր, որ ունեն փաստեր:

Նմանատիպ նյութեր