211652_close_icon
views-count9831 դիտում article-date 21:38 10-10-2015

Երևանում 40-ամյա վարորդը 24-ով բախվել է մարդատար ավտոբուսին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը19:40-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 23 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Մանուկ Պապյանի վարած ГАЗ 24 մակնիշի 404 LS 68 համարանիշի ավտոմեքենան և 50-ամյա Ավետիք Կիրակոսյանի վարած Honda մակնիշի 0133 S համարանիշի մարդատար ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Պապյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է 24-ի վարորդը ով բախվել է ավտոբուսին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է Երևանի քաղաքային տրանսպորտի թիվ 39 երթուղին, 15-րդ թամասից դեպքի Էրեբունի զանգված երթուղով: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր

Այս բաժնից