Մերիլին Մոնրոյի դիմանկարը Նյու Յորքի Christie՛s աճուրդի տանը վաճառվել է 36 մլն դոլարով
Ամերիկացի նկարիչ, ռեժիսոր, դիզայներ Էնդի Ուորհոլի ստեղծած` Մերիլին Մոնրոյի դիմանկարը Նյու Յորքի Christie's աճուրդի տանը վաճառվել է 36 մլն դոլարով:
Christie's աճուրդի տունը XX դարի արվեստի գործերին նիրված շաբաթ է անցկացնում, որտեղ ներկայացված են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են մինիմալիզմը, էքսպրեսիոնիզմը, փոփ-արտը:
Նշենք, որ Էնդի Ուորհոլն համարվում է փոփ-արտի հիմնադիրներից մեկը, ով մեծ ազդեցություն է գործել XX դարի երկրորդ կեսի ժամանակակից արվեստի զարգացման վրա:
Հայտնի է, որ այսօր` նոյեմբերի 11-ին, աճուրդի կհանվի նաև Էնդի Ուորհոլի ստեղծած` Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Մաո Ցզե-Դունի դիմանակարը` 40 մլն դոլարով: