Վիսենտե Դել Բոսկե. Փորձեցինք Մեսիին հրավիրել Իսպանիայի հավաքական, բայց նա մերժեց
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն պատմել է, որ ժամանակին երկրի ֆուտբոլի ֆեդերացիան փորձել է ազգային հավաքական հրավիրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:
«Նման փորձեր արվել են, սակայն նա որոշեց հանդես գա այն երկրի հավաքականում, որտեղ ծնվել է: Եվ նրա որոշումը անդրդվել էր:
Այդպես է եղել, այժմ արդեն որևէ բան փոխել հնարավոր չէ կամ ձև անել, թե ոչինչ էլ չի եղել:
Ոչ ոք չգիտի, թե որտեղից կհայտնվի նոր Մեսին կամ Ռոնալդուն», ասել է Դել Բոսկեն: