Պուտինը կարգադրել է Հայաստանի հետ ՀՕՊ համակարգերի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Հայաստանի հետ Կովկասում համատեղ հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Հրամանագրում ասված է. «Ընդունել ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման մասին ՌԴ կառավարության առաջարկը»:
Պուտինի կարգադրությամբ ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կսկսի հայկական իշխանությունների հետ: