Արազ Օզբիլիզը կարող է տեղափոխվել թուրքական «Բեշիքթաշ»
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը կարող է կարիերան շարունակել «Բեշիքթաշում»: Թուրքական ակումբը պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացնել նրա տրանսֆերը: Օզբիլիզը ծնվել է Թուրքիայում և դեմ չէ այնտեղ խաղալ, հայտնում է թուրքական Hürriyet պարբերականը:
25-ամյա Օզբիլիզը իր մարզական կարիերան սկսել է Հոլանդիայում: 2012-ին նա «Այաքսից» տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան», որտեղից էլ 2013-ի հուլիսին՝ «Սպարտակ»: Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Սպարտակի» կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության 7 հանդիպման, որոնցից վեցում փոխարինման է դուրս եկել:
Հիշեցնենք, որ օրերս ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ ձմռանը «Սպարտակը» կարող է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից, այդ թվում՝ Օզբիլիզից: