«Լիվերպուլը» Կլոպին 170 մլն եվրո կհատկացնի՝ թիմի կազմը ուժեղացնելու համար
«Լիվերպուլի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին պատրաստ է լուրջ գումարներ հատկացնել նոր ֆուտբոլիստների համար, հայտնում է Calciomercatoweb-ը:
Նշվում է, որ Կլոպը 2016թ. ամռանը կարող է մոտ 170 մլն եվրո ծախսել, իսկ թիմի առջև խնդիր կդրվի հաղթել Անգլիայի Պրեմիեր-լիգայում կամ Չեմպիոնների լիգայում:
Ներկա պահին «Լիվերպուլը» Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Մարկո Ռոյսին, Ռոբերտ Լևանդովսկիին և Պիեր-Էմերիկ Օբամեյանգին: Բացի այդ, ակումբը հետաքրքրված է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծառայություններով: