211652_close_icon
views-count1570 դիտում article-date 14:22 12-12-2015

Լուկաշենկոն կոչ է արել Պուտինին ու Էրդողանին վերականգնել նախկին հարաբերությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքականության չեզոքության վերաբերյալ միջազգային կոնֆերանսում իր ելույթ ժամանակ կոչ է արել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին փոխզիջումների գնալ և վերականգնել նախկին բարիդրացիական հարաբերությունները, հաղորդում է Ria Novosti-ն: «Սխալներն անխուսափելի են և դրանք պետք է ոչ թե սրել, այլ հնալ փոխզիջումների: Դա վերաբերում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վերջին կոնֆլիկտին»,-ասել է Բելառուսի նախագահը: Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները սրվել են նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Cy-24 ռմբակոծիչը խոցելուց հետո: Միջադեպից հետո Ռուսաստանը մի շարք տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր