Աճուրդի է հանվել Մարգարեթ Թետչերի հարսանեկան զգեստը
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «երկաթյա լեդի» Մարգարետ Թէթչերի զգեստապահարանի իրերը՝ պայուսակներ, ոսկյա զարդեղենը հանվել են վաճառքի Christie's-ի աճուրդի տանը: Աճուրդը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին: Լոտերից մեկը քաղաքական գործչի հարսանեկան զգեստն է, որի արժեքը կազմել է 10-15 հազար ԱՄՆ դոլար:
Լոտերի թվում են նաև նրա վարչապետության ժամանակաշրջանի այնպիսի իրեր, ինչպիսին նրա նոթագիրքն է, որտեղ նոթեր է արել ելույթների համար, զարդերը, կարմիր կաշվե պայուսակը՝ «վարչապետ» գրությամբ, կապույտ զգեստը: