Կրիշտիանու Ռոնալդու. Ես այլմոլորակային չեմ, իմ մոտ էլ են բարդ ժամանակներ լինում
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է մրցաշրջանի սկզբում իր ոչ այնքան հաջող խաղին:
«Այստեղ խնդիրը ոչ միայն անձնական բնույթի էին, այլ նաև ֆիզիկական մարզավիճակի, սակայն ես չեմ արդարանում:
Ես այլմոլորակային չեմ, իմ մոտ էլ են բարդ պահեր լինում: Այժմ այդ ամենը անցյալում է, ինձ գնալով ավելի լավ եմ զգում:
Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին, ապա ես լավ մրցաշրջան անցկացրեցի, թերևս՝ իմ լավագույն մրցաշրջանը: Լավ հնարավորություններ ունեմ, սակայն դա նաև վերաբերում է Մեսիին ու Նեյմարին, որոնք Չեմպիոնների լիգայում հաղթեցին:
Կարծում եմ, այս տարի հաղթելը բարդ կլինի, սակայն՝ ոչ անհնար: Ուրախ եմ, որ «Ոսկե գնդակի» թեկնածուների թվում եմ», ասել է Ռոնալդուն: