Նոր տարվա գիշերը սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է եղել. ՊՆ խոսնակ
Ամանորի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որոշակի կրակոցներ հնչել են, սակայն համեմատաբար կայուն է իրավիճակը սահմանին»
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցներ եղել են, բայց իրավիճակը համեմատաբար հանգիստ է: