211652_close_icon
views-count11905 դիտում article-date 22:46 01-01-2016

Պետք է ավելանանք որքան հնարավոր է շատ. Արտավազդ Ամիրյան.newsbook.am

Հաղորդավար Արտավազդ Ամիրյանը, NewsBook-ի հետ զրույցում ամփոփելով 2015 թվականը, նշեց, որ անցած տարվա ամենամեծ փեռքբերումն իր հրաշք փոքրիկի լույս աշխարհ գալն է: «Մեզ համար տարվա ընթացքում շատ կարևորվեց փոքրիկիս ծնունդը: Բնականաբար, եղել են նաև աշխատանքային, գործնական նոր ձեռքբերումներ: Եթե հետ նայենք, յուրաքանչյուր տարի նոր անակնկալներով, հետաքրքրություններով, նորություններով էլ ավելի է գեղեցկացնում մեր տարիները: 2015-ն էլ ավելի գունավորվեց երեխայիս ծնունդով: Յուրաքանչյուրի կյանքում լինում են նաև անհաջողություններ, ձախողումներ, որոնք նույնպես ուժ են տալիս, նոր ինչ-որ բանի սկիզբ դնում»,- նկատեց հաղորդավարը: [color=#EF2929] Վերջինս վստահ է՝ 2016-ը նույնպես հետաքրքիր է լինելու, լի աշխատանքային թոհ ու բոհով: «Պետք է փորձենք այնպես անել, որ 2015-ի ձեռք բերածը պահենք, 2016-ին ավելացնենք այն, ինչ ունենք: Պետք է ավելանանք որքան հնարավոր է շատ»,- մեզ հետ զրույցում ասաց Արտավազդը: [/color] Հաղորդավարից տեղեկացանք նաև, որ Ամանորը դիմավորել է տանը՝ ծնողների, կնոջ՝ Մարիամի և փոքրիկ Օվսաննայի հետ. «Քանի որ մեր փոքրիկի առաջին Ամանորն էր, այս տարի տանն ենք անցկացրել՝ ընտանեկան միջավայրում»: Շնորհավորելով բոլորի Ամանորը՝ Արտավազդը մարդկանց ու համայն աշխարհին առողջություն մաղթեց, որն, ըստ նրա, ամենակարևորն է: Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?73783&l=am/
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր