211652_close_icon
views-count2674 դիտում article-date 09:29 02-02-2016

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան, Տաշիր-Կաթնառատ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Սիսիան (15-րդ կմ), Տաշիր-Կաթնառատ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Տաշիր-Մեծավան և Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ տարածքից) ավտոճանապարհները: Մարտունի-Վարդենիս, Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Լոռու մարզի Սպիտակ և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում տեղում է թույլ ձյուն: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր