Սամվել Ալեքսանյանի արձագանքը՝ «Երեւան Սիթի»-ում վաճառվող զինվորների համար նախատեսված խտացրած կաթի մասին
«Երևան Սիթի»-ում զինվորներից գողացված խտացրած կաթ վաճառելու մասին լրագրողների հարցերին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել՝ հիշեցնելով, որ նա լրագրողների հարցերին պատասխանելու համար 500 եվրո է պահանջում, հակառակ դեպքում այդ հարցին կպատասխանի այն դեպքում, երբ ճիշտ հրապարակումներ լինեն:
«Երբ ճիշտը կգրեք խտացրած կաթի մասին, այդ դեպքում կպատասխանեմ այդ հարցերին»,- ասաց Ս. Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ նման բան չկա:
Հիշեցնենք, որ նախօրեին նշված սուպերմարկետում վաճառվող խտացրած կաթի լուսանկար էր հրապարակվել, որտեղ գրված էր, որ այն վաճառքի ենթակա չէ, քանի որ նախատեսված է զինվորների համար: