211652_close_icon
views-count4017 դիտում article-date 17:37 02-02-2016

Չեխ հեծանվորդի արտառոց ու զվարճալի սխալը աշխարհի առաջնությունում թանկ արժեցավ. տեսանյութ

Չեխ հեծանվորդ Ադամ Տուպալիկը խճուղային հեծանվավազքի աշխարհի առաջնության եզրափակիչում շփոթել է շրջանների քանակը և սկսել է տոնել հաղթանակը նախավերջին շրջանը հատելուց հետո, ինչի պատճառով բաց է թողել հաղթանակը: Նախավերջին շրջանն անցնելիս չեխ հեծանվորդը, որը բավական առաջ էր ընկել հետապնդողներից, դադարեցրել է վարել հեծանիվը և ձեռքերը հաղթական պարզել` տոնելով իր նվաճումը: Դա տեսնելով, հանդիսականները կոչ են արել նրան շարունակել պայքարը, իսկ մրցակիցները օգտվել են այդ անսպասելի նվերից և առաջ անցել: «Դա իմ սխալն էր: Ես սկսել էի տոնել եզրագծից մի շրջան առաջ: Երբեք չէի պատկերացնի, որ ընդունակ եմ դրան: Դա սարսափելի է, քանի որ ես կարող էի մրցավազքը շահել: Ես իսկական ապուշ եմ, ոչ ավել, ոչ` պակաս», մրցավազքից հետո ասել է Տուպալիկը, որի ազգանունը, ի դեպ, համապատասխանում է ստեղծված իրավիճակին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր