Իսպանիա. «Դեպորտիվոյի» հիանալի գոլը «Ռայո Վալեկանոյին». տեսանյութ
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի վերջին խաղում «Դեպորտիվոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 2:2 խաղաց «Ռայո Վալեկանոյի» հետ: «Դեպորտիվոյի» կազմում 2-րդ գնդակը արտակարգ հարվածով խփեց հարձակվող Ֆայքալ Ֆաժրը:
Նշենք, որ այս հանդիպմանը «Ռայո Վալեկանոյի» կազմում հայտավորված չէր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը, որը իսպանական ակումբ է տեղափոխվել «Բեշիքթաշից»: Սպասվում է, որ հայ ֆուտբոլիստը «Ռայո Վալեկանոյի» կազմում կհայտավորվի հաջորդ տուրում, երբ թիմը ընդունի «Լաս-Պալմասին»: