Մայքլ Օուեն. Գվարդիոլային միայն երկու հոգի կարող են դիմագրավել. Գիգզն ու Մոուրինյոն
Հանրահայտ անգլիացի ֆուտբոլիստ Մայքլ Օուենը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդին» տհաճություններ են սպասվում, երբ «Մանչեսթեր Սիթին» գլխավորի Խոսեպ Գվարդիոլան: Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ «քաղաքաբնակների» թիմը կգլխավորի մրցաշրջանի ավարտից հետո:
«Նախօերին տխուր օր էր Մանչեսթեր Յունայթեդի» համար: Ես նկատի ունեմ Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ նշանակելու փաստը: Միայն երկու հոգի կարող են նրան դիմագրավել «Մանչեսթեր Յունայթեդում». Գիգզն ու Մոուրինյոն», իր թվիթերում գրել է Օոուենը: