Գերմանիա. «Բորուսիան» հաղթեց և մոտեցավ սենսացիոն պարտություն կրած «Բավարիային». տեսանյութ
Խելահեղ իրադարձություններ տեղի ունեցան Գերմանիայի Բունդեսլիգայի 24-րդ տուրում: Դորտմունդի «Բորուսիան» բավական վստահ արտագնա հաղթանակ տարավ «Դարմշտադտի» նկատմամբ` 2:0:
Թեպետ դորտմունդցիները խաղում էին առանց մի քանի առանցքային խաղացողների, այդ թվում` Հենրիխ Մխիթարյանի, սակայն նրանց փոխարինած ֆուտբոլիստները պակաս արդյունավետ չխաղացին. աչքի ընկան Ռամոսն ու Դուրմը: Մխիթարյանը խաղադաշտ մտավ 69-րդ րոպեին:
Բայց ամենակարևորը իրադարձությունը տեղի ունեցավ Մյունխենում. առաջատարը` «Բավարիան», սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց «Մայնցից»` 1:2, ընդ որում, հյուրերը հաղթական գոլը խփեցին 86-րդ րոպեին:
Սա նշանակում է, որ Գերմանիայի չեմպիոնի տիտղոսի համար ինտրիգը վերադառնում է. «Բորուսիան» այս հաղթանակից հետո վաստակեց 57 միավոր և 5 միավորի հասցրեց տարբերությունը «Բավարիայից»: Հիշեցնենք, որ մարտի 5-ին «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունելու է «Բավարիային» և այդ խաղը արդեն չեմպիոնական ստատուսի կարգավիճակ կունենա:
[b]Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր
[/b]«Դարմշտադտ» - «Բորուսիա Դ.»՝ 0:2
Ադրիան Ռամոս, 38, Էրիկ Դուրմ, 53
«Բավարիա» - «Մայնց»՝ 1:2
Արյեն Ռոբեն, 64 - Հայրո Սամպերիո, 26, Ջոն Կորդոբա, 86