Գաբրիել Գյոզալյանը և Հովսեփ Սիմոնյանը պաշտոնապես նշանակվեցին Արագածոտնի և Շիրակի մարզպետներ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատվեց ՀՅԴ-ական մարզպետների նշանակումը. Գաբրիել Գյոզալյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Հովսեփ Սիմոնյանը` Շիրակի:
Նախագծի ներկայացնողը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էր:
Բացի այդ, կառավարությունը հաստատեց նախկին ՏԿԱԻ-ը բաժանելու հետևանքով ԱԻ նախարարության կառուցվածքը: