Անգլիա. Զարմանալի իրադարձություններ Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրում և Կլոպի դաժան վրեժը. տեսանյութ
Իրադարձություններով հարուստ ստացվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրը: Չեմպիոնական տիտղոսի համար պայքարող առաջին չորս թիմերից միայն «Լեսթերը» կարողացավ 1 միավոր վաստակել, իսկ «Արսենալը», «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին» պարտվեցին:
Տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» դաժան պարտություն կրեց «Լիվերպուլից»` 0:3: Յուրգեն Կլոպի սաները փայլուն հանդիպում անցկացրեցին ու բավական բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին, որը տեղ-տեղ հիշեցնում էր կլոպյան ժամանակաշրջանի Դորտմունդի «Բորուսիայի» խաղաոճը:
«Արսենալը» զարմանալիորեն ձեռքից բաց թողեց հաղթանակը «Սուոնսիին: Առաջ անցնելով հաշվի մեջ, բազմաթիվ գոլային պահեր ստեղծելով, Արսեն Վենգերի թիմը պարտված լքեց խաղադաշտը` 1:2:
«Լեսթերի» հիմնական հետապնդող «Տոտենհեմը» 0:1 հաշվով պարտվեց հեղինակությունների սարսափ «Վեստ Հեմի»:
Այս տուրից հետո, որքան էլ զարմանալի թվա, «Լեսթերը» էլ ավելի կարգավորեց գործերը. ոչ-ոքիի շնորհիվ թիմը վաստակեց 57 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Տոտենհեմն» ունի 54, «Արսենալը»՝ 51, «Մանչեսթեր Սիթին»` 47 միավոր:
[b]Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր
[/b]«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3:0
Ադամ Լալանա, 34, Ջեյմս Միլներ, 41, Ռոբերտո Ֆիրմինո, 57
«Արսենալ» - «Սուոնսի»՝ 1:2
Հոել Քեմփբել, 15 - Ուեյն Ռութլեջ, 32, Էշլի Ուիլյամս, 74
«Վեստ Հեմ» - «Տոտենհեմ»՝ 1:0
Մայքլ Անտոնիո, 7