Ինչո՞ւ է Հենրիկը դանակահարել նախկին կնոջը, նրա քրոջը եւ զոքանչին
Հենրիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մանկահասակ որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է իրեն այցելած նախկին կնոջ` Անի Գրիգորյանի հետ,որի ընթացքում դիտավորությամբ իր մոտ` բաճկոնի գրպանում պահած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Անի Գրիգորյանին, բաժանելու նպատակով միջամտած վերջինիս քրոջը` Հերմինե Գրիգորյանին և մորը` Լիաննա Գրիգորյանին:
Անի Գրիգորյանին պատճառել է կյանքին վտանգ սպառնացող` առողջությանը ծանր վնաս,Հերմինե Գրիգորյանին` առողջությունը կարճատև քայքայող թեթև վնաս, իսկ Լիաննա Գրիգորյանին` առողջությունը կարճատև քայքայող վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: