Ավտովթարից մահացած Էդգար և Էդուարդ Հակոբյանների հարազատները դերասան Վարդան Պետրոսյանի հետ հաշտության համաձայնագիր են կնքել
Հաշտության համաձայնագիր է ստորագրվել դերասան Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից մահացած Էդգար և Էդուարդ Հակոբյանների հարազատների միջեւ:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Վարդան Պետրոսյանը Հակոբյաններին պետք է փոխհատուցի 2 մլն դրամի փաստաբանական ծախսերը: Դրանից հետո նրանք որեւէ պահանջ չեն կարող ներկայացնել իր պաշտպանյալին:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանն այսուհետ պատիժը կկրի բաց ռեժիմով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Աբովյանի ընդհանուր իրվասության դատարանից։
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին:
Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: