Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե ինչպիսի գոլ է երազում խփել
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, թե ինչպիսի գոլ է երազում խփել: «Ես լավ գոլեր արդեն շատ եմ խփել: Սակայն իմ երազանքի գոլը. դա 11 մրցակիցներին շրջանցելն ու դարպասը գրավելն է:
Այդպիսի գոլեր խփում ես, երբ խաղում ես համակարգչով: Կարծում եմ, կյանքում դա անելը հնարավոր չէ, բայց ո՞վ գիտի», ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը: