ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. ի՞նչ հարցեր են քննարկվել հերթական նիստում
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց ՀՀԿ ԳՄ Գործադիր մարմնի հերթական նիստը:
Հանրապետականները նիստում քննարկել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: Անդրադարձ է եղել ընտրական օրենսգրքին եւ ապագայում ԱԺ-ում այդ օրենսգրքի քննարկմանը:
Այս մասին նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:
Խոսելով ընտրական նոր օրենսգրքի մասին` նշեց, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե նոր օրենսգիրքը հետընթաց է: Արձագանքելով լրագրողների հարցին` ԱԺ փոխնախագահը չհամաձայնեց, որ էներգետիկայի նախարարի պաշտոնում` Լեւոն Յոլյանին, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում` Հովհաննես Հովսեփյանին նշանակելը վարձատվություն էր «Այո»-ի շտաբում կատարած աշխատանքի համար:
Նրա խոսքով այդ նշանակումները պայմանավորված էին նրանց պրոֆեսիոնալ ունակությունների հետ: