Գյունդողանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մտադիր է փոխել թիմը:
Գերմանիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանին հավակնում են «Բարսելոնան», «Յուվենտուսն» ու «Արսենալը», սակայն Գյունդողանը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և խաղալ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ, հայտնում է բրիտանական Daily Mail-ը:
Նշենք, որ նախորդ ամիս «Բորուսիան» հերքեց այն տեղեկությունները, որ Գյուդողանը պայմանավորվածություն է ձեռք բերել անգլիացիների հետ: Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ. ամռանը: